Amkal Esports-ը հաղթանակ է տարել BetBoom Team-ի նկատմամբ, CS2-ից անցկացված CCT Season 2 European Series #1 առաջնության գրանդ եզրափակչում:

Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ 13:8 Mirage-ում և 13:5 Vertigo-ում: Չեմպիոնական տիտղոսի համար թիմը ստացել է 22 հազար դոլար: BetBoom Team-ը գրավել է երկրորդ տեղը և վաստակել 10 հազար դոլար: 3-4-րդ հորիզոնականներում զբաղեցրել են Metizport-ը և 9Pandas-ը, ստանալով 5 հազարական դոլար:

CCT Season 2 European Series #1-ը տեղի է ունեցել ապրիլի 21-ից մայիսի 4-ն առցանց տարբերակով: Թիմերը խաղարկել են 50 հազար դոլար մրցանակային ֆոնդ: