Evil Geniuses-ը թողարկել է հագուստ՝ ի պատիվ Valorant-ի թիմի մարզչի։ EG Potter-ին է վերագրվում ակումբի հաջողությունների զգալի մասը։ Նրա ջանքերով EG-ն նախորդ տարի դարձավ Valorant-ի աշխարհի առաջնության չեմպիոն։ Դրանից առաջ Potter-ը 10 տարի եղել է պրոֆեսիոնալ Counter Strike-ի կանանց թիմերում, այդ թվում նաև SK Gaming և Counter Logic թիմերում։ Քրիսթին Փոթթերը ամերիկյան տարածաշրջանում արժանացել է լավագույն մարզիչ անվանակարգի։ Հագուստի նոր հավաքածուում ակումբի անդամներին ընդգրկելը այստուհետ դառնալու է EG-ի մարքեթինգային արշավների բաղադրիչ մաս։